10 երթուղու վարորդ գործադուլ էին անում. Պահանջը՝ չբարձրացնել օրավարձը10 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի առավոտից Երևանը սպասարկող 10 երթուղու վարորդ գործադուլ էին հայտարարել` բողոքելով սահմանված օրավարձի բարձրացումից: Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈւԱՏ» ընկերության վարորդները փետրվարի 10-ի առավոտյան նախատեսված ժամին երթուղի դուրս չէին եկել: Մի քանի ժամ տևած գործադուլից հետո դժգոհող վարորդները Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածությունից հետո դադարեցրել են գործադուլը և վերականգնել երթուղիների բնականոն աշխատանքը, հայտնում են քաղաքապետարանից: «Պայմանավորվածության համաձայն՝ մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է», - նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը որոշել է 1500 դրամով ավելացնել վարորդների կողմից վճարվելիք գումարի չափը, փոխանցում է Aysor.am-ը։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը գործադուլ հայտարարած վարորդներին հորդորել են գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով, մինչև հարցին որևէ լուծում կտրվի, փոխանցում է Aysor.am-ը։ Երթուղայինի վարորդները նշել են, որ արտոնություն չտրամադրելու դեպքում գործադուլը կկրկնվի: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |