Քաղշին կոմիտեի նախագահ Վերմիշյանը կալանավորվել է![]() 10 փետրվարի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Ազգային անվտանգության ծառայությանը հղումով: Որպես կասկածյալ հարցաքննվելից Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը։ Ըստ ԱԱԾ-ի` Վերմիշյանը 1-2.5 մլն դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։ 2017-2018թթ Վերմիշյանը Երևանի քաղաքապետի խորհրդականն էր։ 2019-ի մարտի 21-ին նա ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |