Պատգամավորների՝ ձերբակալվածներին և կալանավորներին անարգել այցելելու նախագիծն ԱԺ հանձնաժողովում մերժվել է10 փետրվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած առաջարկին: Նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա նշել է, որ սա այն նախագծերից է, որն ընդդիմությունը միշտ ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Սիմոնյանը հիշեցրել է, որ վերջին անգամ նույն փոփոխությունը դեռ 2017-ի հոկտեմբերին առաջարկել էր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն առաջարկը մերժվել էր, գրում է «Հետքը»: «Օրենսդրությունը թույլ է տալիս պատգամավորներին առանց որևէ խոչընդոտի մուտք գործել ՁՊՎ-ներ կամ կալանավայրեր, բայց իրավական կարգավորումն այնպիսին է, որ անարգել մուտք գործեն, բայց էնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելանքի հիմք հանդիսանալ»,- ասել է Սիմոնյանը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկել է նախագծին դեմ քվեարկել՝ ներկայցնելով Կառավարության բացասական եզրակացությունը: Արդյունքում օրինագիծը մերժվել է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |