Աղբյուր. Գագարինին տեղափոխած մեքենան, որը ՀՀ-ում էր, աճուրդի կհանվի10 փետրվարի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի կհանվի, հայտնում է Tvzvezda.ru-ն: Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Գագարինն այդ մեքենան մեկ անգամ է նստել՝ 1961-ի ապրիլի 14-ին: Դրանից հետո կաբրիոլետը չի փոփոխվել: Ըստ աղբյուրի՝ այս ընթացքում մեքենան Հայաստանում էր և պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար: ԶԻԼ-111В-ն հազվագյուտ մոդել է, որից միայն 12 օրինակ է թողարկվել: Դրանցից մեկը ԽՍՀՄ ղեկավարությունը նվիրել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Մեքենայի վաճառքը կկայանա փետրվարի 15-ին, մինչ այդ այն կցուցադրվի Մոսկվայի ավտոսրահներից մեկում: PanARMENIAN.Net ը հարցումով դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկանալու, թե մեքենան որքան ժամանակ է գտնվել ՀՀ-ու և երբ է վաճառվել ՌԴ-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |