ՀՀ քաղաքացիներին զանգում են ադրբեջանական համարներից. ԱԱԾ-ն հորդորում է չպատասխանել10 փետրվարի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործող բջջային օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ զանգեր են ստացել ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ, հայտնում են ԱԱԾ-ից: Զանգերը գրանցվել են հունվարի 31-ին՝ առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ը: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Ըստ ԱԱԾ-ի՝ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հաշվեկշռից կարող է խոշոր գումար ելքագրվել: «ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել էր, որ վերջին շրջանում հայկական օպերատորների բաժանորդներն արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են ստանում, մեծ մասը Կոնգոյից: Նմանատիպ երևույթներ էին արձանագրվել նաև 2019-ի սեպտեմբերին՝ Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներն անծանոթ, այդ թվում` ադրբեջանական համարներից զանգեր էին ստանում։ Նույն երևույթը եղել է նաև 2018-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |