Մնացականյան. Ադրբեջանը ՀՀ և Արցախի հասցեին շինծու մեղադրանքներ է հնչեցրել11 փետրվարի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին՝ դրանք ամբողջովին հերքվում են: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին: Մամեդյարովը համաժողովում հայտարարել է, թե Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկել տարածքը և դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար: Մնացականյանի խոսքով՝ Արցախի տարածքն ամբողջովին ԱՀ իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո է, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի ղեկավարությունը մշտապես բաց է միջազգային գործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: «Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործ նախարարը: Ըստ Մնացականյանի՝ Հայաստանի կառավարությունը շարունակաբար գործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովը 2016-ին էր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |