Չինաստանում հայ համայնքը կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին ուղղված տեսաուղերձ է պատրաստել (վիդեո) 11 փետրվարի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին: Դրանում երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերն իրենց զորակցությունն են հայտնում տեղացիներին՝ քաջալերելով չին ժողովրդին և իշխանությանը: Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքով՝ այդ նախաձեռնությամբ ուզել են չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու է և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում: ՀՀ-ում պատրաստված տեսանյութը ներկայացնում է նաև Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին: Հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |