Թուրքիան սիրիական ուղղաթիռ է խոցել՝ ի պատասխան Իդլիբում իր զինծառայողների մահվան![]() 11 փետրվարի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը, ի պատասխան սիրիական Իդլիբում մի քանի զինծառայողի մահվան, գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի օբյեկտներն ու ուղղաթիռ խոցել: Այդ մասին հայտարարել է թուրքական Anadolu-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով: Փետրվարի 10-ին Անկարան հայտնել էր Իդլիբում դիտակետի խոցման արդյունքում 5 զինվորականի մահվան մասին: Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ կրակ է բացվել 115 թիրախի ուղղությամբ, որի արդյունքում «չեզոքացվել է» սիրիացի 101 զինվորական: Բացի այդ, Անկարան պնդում է, որ թուրք զինվորականները սիրիական 3 տանկ են խոցել, գրում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ Անկարան արդեն հայտնել էր Իդլիբում մի քանի զինվորականի և քաղաքացիական անձի մահվան մասին: Թուրքիան կատարվածի համար մեղադրել էր կառավարական զորքերին: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Անկարան տեղեկություններ չէր տրամադրել իր զինվորականների երթուղու մասին, որի պատճառով էլ վերջիններս հայտնվել են հարվածի տակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |