ԱԱԾ. Ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և առանձնապես խոշոր չափի գումար ներգրավելու դեպքով քրգործ կա

ԱԱԾ. Ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և առանձնապես խոշոր չափի գումար ներգրավելու դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափի գումար ներգրավելու դեպք, արդյունքում քրեական գործ է հարուցվել։

ՀՀ մի խումբ քաղաքացիներ՝ նպատակադրվելով երկրի տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018-ի նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

Ըստ ԱԱԾ-ի՝ այդ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավվել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ: Դրանում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---