Վիտալի Բալասանյանն Արցախի ԿԸՀ է տարել նախագահի թեկնածուի փաստաթղթերը11 փետրվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի փաստաթղթերը: Փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու թեկնածու: Ավելի վաղ Արցախի ԿԸՀ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու ներկայացվել էին Ռուսլան Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը: ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԿԸՀ-ում դեռ չեն գրանցվել: Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |