Հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

Հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը՝ չպատասխանելով այլ հարցերի, գրում է Panorama.am-ը:

ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է հանրաքվեի ժամանակացույցը, ըստ որի քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կավարտվի ապրիլի 3-ին։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---