Սկորսեզեն պատմել է իրեն ոգեշնչած Հայկ Մանուկյանի մասին11 փետրվարի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է, թե մասնագիտություն ընտրելու հարցում որքան ազդեցիկ է եղել իր պատանեկան հանդիպումն ամերիկահայ պրոֆեսոր Հայկ Մանուկյանի հետ: Rolex-ի հատուկ նախագծում Սկորսեզեն հիշել է մասնագիտական կողմնորոշման օրը Նյու Յորքի համալսարանում, որտեղ ոգեշնչվել է Մանուկյանի դասախոսությունից, գրում է Rusarminfo-ն: «Մանուկյանը մոտ մեկ ժամ այնքան կրքոտ ու էներգիայով էր խոսում կինոյի և այն մասին, թե ինչպես կարելի է ինքնադրսևորվել վիզուալ պատկերների օգնությամբ և պատմություններ պատմել պատկերների միջոցով։ Նա նաև պատմում էր կինոյի պատմության և զարգացման մասին: Երբեք չէի լսել, որ որևէ մեկն այդքան կրքոտ խոսեր: Եվ ես ինքս ինձ ասացի. «Ահա այն տեղը, ուր ուզում եմ գնալ: Ես ուզում եմ նրա մոտ սովորել: Նրա անունը Հայկ Մանուկյան էր»,- պատմել է Սկորսեզեն: Հայտնի ռեժիսորը հավելել է, որ Մանուկյանը ոգեշնչել է իրեն կինոյի մասին նոր գիտելիքներ ստանալ և մշտապես առաջ է մղել պրոֆեսիոնալ զարգացման առումով: Մարտին Սկորսեզեն ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորքում։ Նրա հոր նախնիները գաղթել էին Իտալիայից, Սիցիլիայի Պալերմո քաղաքից։ Սկորսեզեն ընդհանուր 50-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 ֆիլմի պրոդյուսեր։ Որպես դերասան հանդես է եկել 13 ֆիլմում։ Նա 90 կինոմրցանակ է ստացել և ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում` Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Ոսկե Արմավենու ճյուղի, Գրեմմիի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, Ոսկե Արջի, GILDA, BAFTA և այլ մրցանակների։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |