Գյումրին մարդասիրական օգնություն կուղարկի Չինաստան![]() 11 փետրվարի 2020 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք, հայտնում են քաղաքապետարանից: «Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարոթյան մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում կորոնավիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հայաստանը 2 ամսով կասեցրել է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի: Հիվանդության դեպքեր գրանցվել են երկու տասնյակից ավելի երկրում: Նախատեսվում է Գյումրիից Սիան ուղարկել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլ պարագաներ: Փետրվարի 8-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ռացիոնալ օգտագործել բժշկական դիմակները և պաշտպանիչ այլ միջոցները: Հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |