Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել![]() 11 փետրվարի 2020 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փանոսյանը կալանավորվել էր հունվարի 9-ին: Փաստաբանը դիմել էր Վերաքննիչ՝ Փանոսյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքով։ Նորայր Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հետագայում ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր առաջադրված մեղադրանքը, և նա հունվարի 9-ին կալանավորվել էր: Փանոսյանը 2011-14-ին արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն էր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |