Մարության. Հուսով ենք՝ աշնանը Երևանում 100 նոր ավտոբուս կլինի![]() 11 փետրվարի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 նոր ավտոբուսի մրցույթ հայտարարել, ասել է քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացմանը: «Հուսով ենք և ամեն ինչ կանենք, որ ավտոբունսերն աշնանը լինեն Երևանում։ Պարզապես անգամ շատ անվանի ընկերություններ դանդաղ են ավտոբուսներ արտադրում», - նրա խոսքերը մեջբերում է Aysor.am-ը: Մարությանը միաժամանակ դժգոհել է մայրաքաղաքի մայթերը ձյունից չմաքրելուց՝ հավաստիացնելով, որ 2021-ին նման խնդիր չի լինի։ Իր այս դիրքորոշումը նա բացատրել է համապատասխան տեխնիկա գնելու պատրաստակամությամբ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |