Մուկուչյանը՝ հանրաքվեի մասին. Տեղամասերում տեսախցիկներ գուցե չլինեն![]() 11 փետրվարի 2020 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան չի տվել հանրաքվեի օրն ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին հարցին՝ մատնանշելով ժամկետների սղությունը, տեղեկացնում է Shantnews.am-ը: «Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել` հնարավոր կլինի՞ իրականացնել դա, թե՝ չէ, բայց պետք է նկատել` բոլոր մյուս վերահսկողական մեխանիզմները լինելու են»,- ասել է նա: Մուկուչյանը նաև նշել է, որ հանրաքվեի օրը դիտորդական առաքելությամբ հանդես են գալու ոչ միայն ՀԿ-ների ներկայացուցիչները, այլև կուսակցությունների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |