Բաբայանի կուսակցությունն Արցախի նախագահի ընտրություններում կսատարի Մասիս Մայլյանին

Բաբայանի կուսակցությունն Արցախի նախագահի ընտրություններում կսատարի Մասիս Մայլյանին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահական ընտրություններից առաջ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ սատարում է թեկնածու Մասիս Մայիլյանին:

«Միասնական հայրենիք» կուսակցությունը մյուս քաղաքական ուժերին ևս կոչ է արել համախմբվել վերջինիս շուրջ:

Մասիս Մայիլյանն Արցախի գործող արտգործնախարարն է: Նա արդեն առաջադրել է իր թեկանծությունը:

Արցախի նախագահի պաշտոնի համար մրցելու են նաև Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցության կողմից) և պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը («Անկախության սերունդ» կուսակցություն):

Ըստ հայտարարության՝ Մայիլյան «ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով»:

Նշվում է, որ նա ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը 3 հիմնախնդրի մասին է՝ մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում:

«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական գործակցության վերաբերյալ հուշագիր է նախապատրաստվում:

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020-ի մարտի 31-ին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---