Փաշինյանն Իրանի նախագահին Հայաստան է հրավիրել![]() 11 փետրվարի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակի առթիվ: Օգտվելով առիթից, նա հրավիրել է Իրանի նախագահին այցելել Հայաստան՝ իրեն հարմար ժամանակ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ... Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։ Վարչապետը շնորհավորել է նաև Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: «Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի », - ասվում է Խամենեիին ուղղված ուղերձում։ 2019-ի փետրվարին Իրան էր այցելել Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Իրանի նախագահ Ռոհանին ՀՀ էր այցելել 2019-ի սեպտեմբերին: Նա մասնակցել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |