Հայկական PicsArt-ը՝ App Store-ի ամենաներբեռնված հավելվածների շարքում12 փետրվարի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայկական PicsArt-ն ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին App Store-ի անվճար ամենաներբեռնված հավելվածներից 2-դն էր: Զիջում էր միայն TikTok-ին՝ առաջ անցնելով YouTube-ից, Instagram-ից, Snapchat-ից և Facebook-ից: PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո- և ֆոտոպատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում: «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին PicsArt-ը 14-րդ էր աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,- ասել է Ազոյանը, գրում է «Ամերիկայի ձայնը»: 9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն՝ ընդհանուր և ամսական՝ 150 միլիոն մշտական օգտատեր: Շուկան գնալով աճում է, մրցակցությունը՝ ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ PicsArt-ը մրցակցային է մնում աշխարհում: Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»: Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա. Forbes ամսագրի անցած շաբաթ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև PicsArt ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: Ստեղծման օրվանից ի վեր PicsArt-ը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Forbes-ի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |