Փոփ արտի դասական Դևիդ Հոքնիի նկարն Sotheby's-ում վաճառվել է մոտ $30 մլն-ով12 փետրվարի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի «Ծփյուն» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է £23,1 միլիոնով (մոտ $30 մլն), տեղեկացնում է CNN-ը: «2 շաբաթ պահանջվեց նկարելու համար մի իրադարձություն, որը 2 վայրկյան է տևում: Բոլորին է հայտնի, որ ծփյունը հնարավոր չէ սառեցնել ժամանակի մեջ: Եւ երբ դուք այն նկարած եք տեսնում, դա ավելի է ապշեցնում, քան լուսանկարը»,- ասել է Հոքնին իր աշխատանքի մասին, գրում է ՌԲԿ-ն: Հոքնիի կտավի վրա պատկերված է ծփյունը, որն առաջանում է այն ժամանակ, երբ մի արևոտ օր ոմն մեկը նետվում է ինչ-որ տեղ Կալիֆորնիայում գտնվող տան առջևի լողավազանը: Այս կտավը 1966-1977թթ. Լոս Անջելեսում Հոքնիի ստեղծած եռապատկերի մաս է՝ «Մեծ ծփանքը» պահվում է Լոնդոնի Tate Gallery-ում, իսկ «Փոքրը»՝ մասնավոր հավաքածուում: Հոքնին որոշ ժամանակ ռեկորդակիր էր ժամանակակից նկարիչների շրջանում իր գործերի արժեքով: 2018-ին նրա «Երկու ֆիգուրով լողավազանը» վաճառվել է Christie's-ում՝ $90,3 մլն-ով: 2019-ին նրա ռեկորդը հաղթահարեց ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսը, որն աշխատում է նոր փոփ ոճում, «Ճագարը» քանդակով, որը վաճառվել է $91 միլիոնով: Հոքնին ծնվել է 1937-ին՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նրա աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայում, Թեյթ պատկերասրահում և Գուգենհայմի թանգարաններում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |