Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում հասել է 1113-ի12 փետրվարի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից, որը նոր անվանում է ստացել՝ COVID-19-ը, մահացածների թիվը հասել է 1113-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության պետական կոմիտեն՝ մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 97-ով: Մահացու դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Հուբեյ նահանգում՝ հիվանդության էպիկենտրոնը համարվող Ուհան քաղաքում, գրում է Deutsche Welle-ն: Վերջին տվյալներով՝ Չինաստանի տարբեր նահանգներում թոքաբորբով է վարակվել 44,653 մարդ, 38,800 հիվանդ կա, 8200-ի վիճակը ծանր է: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4700 մարդ: Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ևս 25 երկրում: ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդության 2 դեպք էր գրանցվել, 2-ն էլ ապաքինվել են, գրում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին: Դրանում երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերն իրենց զորակցությունն են հայտնում տեղացիներին՝ քաջալերելով չին ժողովրդին և իշխանությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |