Ապրիլյանում զոհված հերոսի բնակարանը վերանորոգվել է![]() 12 փետրվարի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հիմնանորոգել են Գյումրիի Մուշ թաղամասի Ստեփանյանների բնակարանը, որտեղ ապրել է Ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ մարտում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը: Նա երազում էր հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի ծնողներն իրականացրել են որդու երազանքը: Երկրաշարժից հետո Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան, որն ընտանիքին տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել: Ավելի քան 3 տասնամյակ հետո խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին: «Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,- ասել է Արթուր Ստեփանյանը: Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր որդուն անվանել է զոհված եղբոր անունով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |