Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին է ներկայացրել ՍԴ շուրջ իրավիճակը![]() 12 փետրվարի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա անցկացման հանգամանքներին: Հանդիպմանը վարչապետը խոսել է նաև գործադիրի բարեփոխումների լայն օրակարգից, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից, ինչպես նաև կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունից: Փաշինյանը նաև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին: Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |