Դավիթ Բաբայանը նախագահի թեկնածուի գրանցման փաստաթղթերն Արցախի ԿԸՀ է տարել![]() 12 փետրվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Արցախի ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանի գրանցման փաստաթղթերը: Այդ մասին Բաբայանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Օրենքի պահանջի համաձայն՝ փետրվարի 12-ին Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020-ի մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,- ասվում է գրառման մեջ: Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարելու են նաև անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցության կողմից), պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը («Անկախության սերունդ» կուսակցություն) և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն Արցախում կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |