2019-ին մեքենա օտարած ֆիզանձինք պետք է եկամտահարկ վճարեն մինչև ապրիլի 20-ը12 փետրվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - 2019-ին մեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պետք է եկամտահարկ վճարեն, ասվում է Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ: Այն ֆիզանձինք, ովքեր 2019-ի հունիսի 29-ից հետո այլ ֆիզանձանց են օտարել 365 օրվա ընթացքում ձեռք բերված մեքենան կամ մեքենաները, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկը և վճարել այն: Հարկը գանձվում է օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան դրա շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում կիրառվում է 1.36 գործակիցը։ Նվիրատվության գործարքը նույնպես օտարում է, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Օրինակ 1 Ֆիզանձը 2019-ի հոկտեմբերին օտարել է 2018-ի դեկտեմբերին ձեռքբերված մեքենա, որի պայմանագրային արժեքը 4,000,000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4,000,000-ի 1%-ը 40,000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը 37,500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտահարկը կկազմի 40,000 դրամ: Օրինակ 2 Ֆիզանձը 2019-ի հուլիսին օտարել է 2018-ի սեպտեմբերին ձեռքբերված մեքենա, որի պայմանագրային արժեքը 2,500,000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2,500,000-ի 1%-ը 25,000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկը` 25,500 դրամ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտահարկը կկազմի 25,500 դրամ: Օրինակ 3 2019-ի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարվել է մեքենա: Տվյալ դեպքում դրա պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետևաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության և 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտահարկը կկազմի 33,000 դրամ: Հարկի դրույքաչափը կիրառվում է նաև 2018-ի հուլիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 29-ն օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ և ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչև 29.06.2019թ. գործող խմբագրությամբ): Օրինակ 4 Ֆիզանձը 2019-ի հունվարին և փետրվարին ձեռք բերված երկու մեքենան օտարել է մարտին և ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված մեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտահարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Ինչպես վճարել եկամտահարկը 2019-ի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզանձինք մինչև 2020-ի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 -ի եկամտահարկի տարեկան հաշվարկ և վճարել հարկը: Հարկային մարմնից պետք է ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկայինի ցանկացած բաժին, կամ առցանց՝ մուտք գործելով ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ: Եկամտահարկը պետք է վճարվի բանկի միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզանձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Մինչև ապրիլի 20-ը հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն և կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը և ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կդառնա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |