Գեղարքունիքի մարզպետը խնդրում է չմեկնել այդ ուղղությամբ![]() 12 փետրվարի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հորդորում է չմեկնել այդ ուղղությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ստիպված եմ խնդրել, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատեք Գեղարքունիքի ուղղությամբ ճանապարհ չընկնել, կամ եթե ճանապարհին եք, ապա հետ վերադառնալ։ Սաստիկ քամու և բքի պատճառով լրջագույն խնդիրներ կան Սևան-Դիլիջան, Վարդենի-Մարտակերտ, Մարտունի-Եղեգնաձոր ուղղություններով։ Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով փակել ենք Մարտունի- Եղեգնաձոր և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհները»,- նշել է նա։ Փետրվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Սոթք-Քարվաճառը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը: Գորիս-Սիսիանում, Սոթք-Քարվաճառում բուք է: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |