Արցախում 2 զինվոր է զոհվել![]() 12 փետրվարի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքերի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2000-ին ծնված զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |