ԱԳ նախարարն ու ԱԷՄԳ տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետներն ու անվտանգունը![]() 12 փետրվարի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել է ՀԱԷԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր: Անդրադարձել է եղել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետներին ու անվտանգ գործունեությանը, միջուկային էներգետիկայի զարգացմանն ու միջուկային անվտանգությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի արած շարունակական բարեփոխումները: Նախարարն առանձնահատուկ մատնանշել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ գործակցությունն առողջապահության ոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի կիրառման ուղղությամբ: Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատանքը երկարաձգել մինչև 2026-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |