Գազատարների միացման փոքր աշխատանքներն անվճար կդառնան

Գազատարների միացման փոքր աշխատանքներն անվճար կդառնան

PanARMENIAN.Net - Գազատարների շինմոնտաժային փոքր աշխատանքները բնակչության համար անվճար կդառնան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) փետրվարի 12-ին նման որոշում է ընդունել:

Դրա նպատակն է բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ «բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով»:

Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։

Նախկին կարգավորումներով գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---