Անտարկտիդայում չափերով Երևանից մեծ այսբերգ է առանձնացել13 փետրվարի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Անտարկդիդայի ամենաարագ հալչող սառցաբեկորներից մեկից՝ Պայն-Այլենդից գրեթե Երևանից մեծ (223 քկմ) ևս մեկ այսբերգ է առանձնացել: Եվրոպական Copernicus նախագծի գիտնականները սառցաբեկորը դիտարկել են դեռ 2019-ի հոկտեմբերից, երբ դրա վրա հայտնվել են խորը ճաքեր, գրում է ՄԻՐ 24-ը: Փետրվարի 11-ին նրանք «կտրեցին» բեկոր՝ ընդհանուր 350 քկմ ծավալով սառցաբեկորից մի հատված: Այսբերգներն ընկել են Ամուդսենի ծովը: Գիտնականների պնդմամբ՝ սառցաբեկորները չեն բարձրացնի ծովի մակարդակը, այնուամենայնիվ, սառցե ծածկույթի վիճակն անհանգստացնող է: Վերջին 20 տարում Պայն-Այլենդ սառցաբեկորից և դրա «հարևան» Տուեյտսայից ավելի հաճախ են սկսել սառցաբեկորներ պոկվել: Եթե նախկինում դա լինում էր 4-6 տարին մեկ, ապա այժմ, ըստ NASA-ի՝ համարյա ամեն տարի է՝ 2011, 2013, 2015, 2017, 2018 թվականներին և այժմ նաև 2020-ին: Մասնագետները մտավախություն ունեն, որ շղթայական ռեակցիա կսկսվի. սառույցի զանգվածներից առանձնացող այսբերգները կսկեն ավելի շուտ հալչել, ծովային տաք ջրերն ավելի կմոտենան բաց եզրերին, հալվելու պրոցեսը կարագանա, սառցաբեկորները կթուլանան, արդյունքում ավելի շատ սառցե բեկորներ կկորչեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը |