Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս ճանապարհը փակ են

Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս ճանապարհը փակ են

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառը դժվարանացանելի է բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզում բուք է, իսկ Շիրակի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---