Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոններ13 փետրվարի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Հռոմում Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ են նվաճել՝ 2 ոսկի ու 2 բրոնզ: Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դարձել են ոսկե, իսկ Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր։ Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Կարապետ Չալյանը (77 կգ)։ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, գրում է Panorama.am-ը: Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել է թուրք Ջենկ Իլդեմին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, իսկ կիսաեզրափակչում՝ 8:1 հաշվով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալի համար մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվել է Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք է կատարել։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար պայքարում 7։5 հաշվով հաղթելով Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզային։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |