Հելսինկիում տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Բանակցությունների ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած կառուցողական հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական ոգու պահպանումը, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, ՄԽ համանախագահների աջակցությամբ, բանակցությունների շարունակումը` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու, խաղաղ ճանապարհով հիմնահարցի կարգավորման նպատակով: -
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---