«Իմ քայլը» կստանա 78 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5.2 մլն. Կառավարությունն աջակցում է կուսակցություններին![]() 13 փետրվարի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն աջակցություն ցույց կտա Ազգային ժողովի 2018-ի ընտրություններում 3% և ավելի ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Գործադիրի որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կհատկացվի 9.1 մլն դրամ դրամ, «Լուսավոր Հայաստանին»՝ 7 մլն, ՀՀԿ-ին՝ 5.2 մլն դրամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»՝ 4.3 մլն, իսկ «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103.7 մլն դրամ: «Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսացությունների մասին օրենքի վերաբերյալ, փոփոխություններով վերանայվելու է կուսակցությունների ֆիանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդներն ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», - հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ են անցել «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 4.7%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը»՝ մոտ 3.8%–ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |