ԱԳՆ. Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ամբողջ պատմության մեջ13 փետրվարի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի ժողովուրդը չի մասնակցել ոչ 2020-ի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին, և ոչ էլ, առհասարակ, այդ երկրի ամբողջ պատմության ընթացքում որևէ ընտրության, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը, թե այդ երկրում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, ինչի արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Նաղդալյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն ծանոթ է ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին, ըստ որոնց՝ դրանք ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով: «Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները»,- հայտարարել է Նաղդալյանը հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրացնի հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում: Մարտի 31-ին Արցախում նախագահ և Ազգային ժողովի պատգամավորների կընտրեն: Արցախում արդեն առաջադրվել է նախագահի 6 թեկնածու՝ Ռուսլան Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից, Արցախի հերոս, անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից, ինքնաառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը և Սերգեյ Ամիրյանը, Արցախի Պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ից՝ Դավիթ Իշխանյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |