Երևանում ԵՄ Թումոյի նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետի ստուդիան![]() 13 փետրվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԵրևանումԵՄ Թումո համալիր կկառուցվի, որը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի MVRDV ստուդիան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը»,- նշել է նա։ Իր գործունեության 27 տարվա ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է մոտ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ՝ ապահովելու կամուրջ բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։ Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կկառուցվի մոտ 25,000 քմ մակերեսով շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը ևս նախաձեռնության մաս կլինի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |