Տիգրան Սարգսյանը կքննարկի Վլադիմիր Պուտինի հետ ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարման ուղիները 4 դեկտեմբերի 2008 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Մոսկվա աշխատանքային այցով: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, Մոսկվայում նախանշված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որի հիմնական թեման կլինի ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարման ուղիները եւ նրա ազդեցության կասեցումը Հայաստանի ու Ռուսաստանի վրա: Ինչպես նշել է Շավարշ Քոչարյանը, ելնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից, կքննարկվեն հենց խնդրի լուծմանն ուղղված համատեղ ջանքերը: Բացի այդ, ՀՀ վարչապետի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում տեղի կունենա նրա հանդիպումը գործարարների հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |