1935-36-ին ծնվածները ևս ԽՍՀՄ Խնայբանկի ավանդերի փոխհատուցում կստանան13 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - 1935-1936թթ. ծնվածները ևս ԽՍՀՄ Խնայբանկի ավանդերի փոխհատուցում կստանան: Կառավարությունն ընդունել է նախագիծը, որով առաջարկվում է 2020-ին շարունակել ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 1,2 մլրդ դրամ: Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փոխհատուցում կտրամադրվի մինչև 1936-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվածներին: Նախատեսված է նաև փոխհատուցել ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող և հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց: Գործող կարգավորումներով, սակայն, պարտադիր ծառայության զորակոչված անձինք բնակչության պետռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում օգտվել այդ իրավունքից: Նախագծով առաջարկվում է այդ անձանց ևս ավանդների տրամադրման իրավունք վերապահել: Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է 2006-ից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |