Ռևազյան. ՀՀ քաղավիացիան իրավունք չունի թույլատրել դեպի Արցախ թռիչքները13 փետրվարի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ, քանի որ դա քաղաքական խնդիր է, հայտարարել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշել է, որ Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ են ունեցել, որովհետև լուծումներ գտնելու ցանկություն կա: «Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - հայտնել է նա։ Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվել է՝ արդյոք Հայաստանը միջազգային ատյաններում փորձում է այս թեմայով քննարկումներ անցկացնել։ «Մեր մակարդակով՝ ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - հայտարարել է Ռևազյանը։ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974-ին և հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից ու Բաքվից։ 1992-ից օդանավակայանը չի գործում: Այն նախատեսվում էր վերագործարկել 2011-ի մայիսի 9-ին, բայց, ըստ արցախյան կողմի, դա հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով: Ադրբեջանի քաղացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը ժամանակին հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |