Դալիի ու Պիկասոյի գործերը՝ մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում![]() 13 փետրվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և «Ազգերի արվեստ» հիմնադրամը կներկայացնեն «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, հայտնում են պատկերասրահից: Դրա շրջանակում նախատեսում են ցուցադրել Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ: Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում: Նախագիծը ներկայացվել է մոտ 11 երկրում, դրա ղեկավարը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն է: Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ: Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |