Խանումյանի դիմումը բավարարվել է. Նա տեղեկանք կստանա Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու համար![]() 13 փետրվարի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի վարչական դատարանը բավարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի դիմումը և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել նրան տրամադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ՝ վերջին 10 տարում Արցախում բնակվելու մասին տեղեկանք, հայտնում է Armtimes.com-ը: Արցախում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկանքը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, թե Խանումյանի անձնագրում գրանցումը եղել է ապրիլի 9-ին, իսկ քանի որ ընտրությունները մարտի 31-ին են, ապա նա այդ օրը չի համարվում 10 տարի Արցախում բնակված: Ըստ Խանումյանի՝ ինքն Արցախում զինվորական հաշվառում է անցել մարտի 26-ին, և դա պետք է հաշվել իր քաղաքացիության սկիզբը: Դատարանը համաձայնել է Խանումյանի պնդմանը և բերված ապացույցներին: Խանումյանը հայտնել է, որ փետրվարի 14-ին պատրաստվում է որպես նախագահի թեկնածու առաջադրվել ԿԸՀ-ում: Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները 6-ն են. Ռուսլան Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից, Արցախի հերոս, անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից, ինքնաառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը և Սերգեյ Ամիրյանը, Արցախի Պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ից՝ Դավիթ Իշխանյանը: Մարտի 31-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ է ներկայացրել միայն Արցախի Պահպանողական կուսակցությունը՝ 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |