Պատգամավոր. ՆԳՆ ստեղծումը կբարձրացնի ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը13 փետրվարի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմավորումն առավել արդյունավետ կդարձնի ոստիկանության աշխատանքը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, փոխանցում է Factor.am-ը: Նրա խոսքով՝ ՆԳՆ ստեղծումը դրական քայլ է իրավապահ համակարգում, քանի որ նախատեսվում է ստեղծել այնպիսի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը, առանց ոստիկանական այլ ծառայությունների: «Կապահովվի առավել արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ: Արդյունքում ուզում ենք ստանալ ոչ թե հարկադրանքի մարմնի իմիջ ունեցող ոստիկանություն, որն այսօր ունենք, այլ ներկայիս ժողովրդավարական իրավակարգին համապատասխան, հարգանքի արժանի կառույց»,- հայտարարել է պատգամավորը: Ներքին գործերի նախարարություն ստեղծելու առաջարկը Արդարադատության նախարարությանն է: Ըստ նախագծի՝ ոստիկանության մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով, իսկ ծառայության համար ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն կա։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը, կլինեն օրենսդրական և ներքին կառուցվածքային որոշ փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է նաև քննարկել Միգրացիոն ծառայության վերակազմակերպումը: Պատգամավորի համոզմամբ՝ ոստիկանությունում պետք է կատարվեն փոփոխություններ, պատրաստվեն որակյալ կադրեր, իսկ ովքեր ոստիկանի կերպարին չեն համապատասխանում, չպետք է լինեն համակարգում: ՀՀ-ում մինչև 2002-ը գործել է Ներքին գործերի նախարարություն, որի առաջին ղեկավարը եղել է Կառլոս Ղազարյանը, վերջինը՝ Հայկ Հարությունյանը: ՆԳ նախարարի պաշտոնն են զբաղեցրել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |