Բելառուսի զինանշանին եղած գլոբուսը «կպտտեն», որ ՌԴ փոխարեն Եվրոպան երևա13 փետրվարի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում մտադիր են որոշ շտկումներ անել պետական զինանշանի պատկերում: Գարնանը պատգամավորները մտադիր են քննարկել համապատասխան օրինագիծը: Նոր տարբերակում հստակ երևում է Եվրոպայի քարտեզը, իսկ հնում՝ Եվրասիայի այն մասին էր, որտեղ Ռուսաստանն է գտնվում: Օրինագծում նշված է, որ զինանշանը պետք է ավելի ծավալուն տեսք ունենա, իսկ «Բելառուսի Հանրապետություն» գրությունը ժապավենի վրա ավելի հստակ լինի, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդան»: Նախատեսվում է փոխել դրոշի ժապավենի գույնը, հասկերի ձևը, երկրի սահմանների գույնը՝ կանաչի փոխարեն ոսկեգույնի։ Բացի այդ, նորովի կգծվեն մայրցամաքների ուրվագծերը զինանշանի ստորին մասում պատկերված մոլորակի վրա: Այսինքն փոփոխությունները հիմնականում գեղարվեստական բնույթի են: Կարմիր կոմունիստական աստղը, որը զինանշանի վերին մասում է, կմնա և նույնիսկ ավելի մեծ կլինի: Բելառուսը մեկ անգամ արդեն փոփոխություններ արել է զինանշանում՝ դա 2012-ին էր։ Բելառուսի ներկայիս զինանշանը ԲԽՍՀ զինանշանի պատճենն է: Այն դարձել է երկրի պաշտոնական խորհրդանիշը 1995-ի հանրաքվեից հետո, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |