ԵՊՀ դասախոսը բերման է ենթարկվել $1000 կաշառք վերցնելիս14 փետրվարի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել: Ըստ տվյալների՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինական լիազորություններ ունեցող անձանց հետ իր գործնական կապերը, 2017-19-ին մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ $1000-8000 գումար: Այն վերցվել է վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Դասախոսը նշված գումարները ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ բուհ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականներ ապահովելու, պետպատվերի շրջանակում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնյաների, որոշ դեպքերում՝ միջնորդների միջոցով լուծելու համար: ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար հունվարի 31-ին $1000 վերցնելիս դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել, ապա խոստովանել է հանցագործությունը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում նաև հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |