ԵԱՀԿ գործող նախագահը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի

PanARMENIAN.Net - «Լավ աշխատանք է կատարվել, այս տարի որոշակի առաջընթաց է գրանցվել, եւ ես հավատում են, որ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Սակայն Հելսինկիում հազիվ թե հաջողվի գտնել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը»,-Հելսինկիում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբը: Սթուբը բարձր է գնահատել Մինսկի խմբի աշխատանքը, անվանելով այն «առավել ընդունելի ձեւաչափ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար»:



Ըստ Սթուբի, Հելսինկիում բացվող գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինեն հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունները, առաջին հերթին, իրավիճակը Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում: «Թեեւ ԵԱՀԿ-ին չհաջողվեց այս ամռանը կանխել պատերազմը Վրաստանում, Հարավային Օսեթիայի, Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի սառեցված հակամարտությունների լուծումը չի կարելի փոխանցել այլ ատյանների»,-ասել է ԵԱՀԿ նախագահը: «Այսօր փոխզիջման հասնելու շանսերը ավելի մեծ են, քան դա թվում էր բոլորովին վերջերս»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Ֆինլանդիայում դեկտեմբերի 4-ին իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 16-րդ նիստը: Միջոցառմանը կմասնակցեն 50 երկրների ԱԳՆ ղեկավարներ, պատվիրակությունների 1200 անդամներ, շուրջ 2500 լրագրողներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---