Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է14 փետրվարի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60%-ով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10,000 ավելի է»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։ «Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը։ Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |