ՀՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի քարոզարշավին![]() 14 փետրվարի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ ձևով չի մասնակցի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին՝ չցանկանալով մասնակից դառնալ «Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին»: Այդ մասին ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ: Դրանում նաև նշվում է, որ «ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական... և այդ արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է»: «Ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |