Փաշինյան. Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք որպես ՀՀ-ի վրա հարձակում14 փետրվարի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում պատասխանելով ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը, և անդրադառնալով իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը: Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում հանդիպել է ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: «Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի...»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով 2001-ին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովի «հերոսացման» պատմությունը: Վարչապետը նշել է, որ անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, քանի որ, երբ խաղաղ բնակավայրերը «ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս»: «Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե ՀՀ-ն, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել: Բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018-ի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, խոսելով ղարաբաղյան հարցի մասին, Փաշինյանը նշել էր, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդների համար։ Նա հույս էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |