Արցախում նախագահի 8 թեկնածու կա![]() 14 փետրվարի 2020 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի նախագահի 8 թեկնածուի գրանցման փաստաթղթեր: Արցախի ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցվել են «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը,«Արդարություն» կուսակցություից՝ Վիտալի Բալասանյան, Արցախի Պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը: Ինքնաառաջադրվել են թեկնածուներից Մասիս Մայիլյանը(Արցախի արտաքին գործերի նախարար), Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը: Արցախում կայանալիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 5-ին և կտևի մինչև փետրվարի 15-ը ներառյալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |