Մխիթարյան. Այս ամիսը «Ռոմայի» համար շատ կարևոր է15 փետրվարի 2020 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ատալանտայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ այս ամիսը շատ կարևոր է իտալական ակումբի համար: «Մենք գիտենք այս խաղի կարևորությունը: Մենք պետք է ամբողջ ուժը ներդնենք հաղթելու համար՝ նույնիսկ, եթե դա դժվար լինի: Հրաշալի թիմ ունենք և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեզ վրա պատասխանատվություն վերցնելու հաջորդ խաղում»,-հայտարարել է ֆուտբոլիստը, գրում է Football-Italia-ն: Մխիթարյանը նշել է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները հոգեպես ու ֆիզիկապես պետք է պատրաստ լինեն առաջիկա հանդիպմանը: Ավելի վաղ բրիտանական The Sun-ը գրել էր, որ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, կարող էվերադառնալ Լոնդոնի «Արսենալ»: Համաձայն թերթի՝ «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆորսեկան հրաժարվել է Մխիթարյանին գնելուց. անգլիական ակումբը 31-ամյա կիսապաշտպանի համար 20 մլն եվրոյից ավելի գումար է պահանջում, այնինչ՝ «գայլերը» պատրաստ չեն վճարել այդ գումարը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |